Ախտորոշում
Մակերիկամների ուլտրաձայնային հետազոտություն
Մակերիամները զույգ օրգաններ են,գտնվում են որովայնի խոռոչի ետորովայնամզային տարածությունում, երիկամներից վեր: Բաղկացած են արտաքին կեղևային և ներքին միջուկային շերտերից: Մակերիկամներում արտադրվում են օրգանիզմի համար կարևորագույն հորմոններ, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար ինչպես նաև կարգավորում են կալիումի և նատրիումի քանակը օրգանիզմում, նպաստում են ստրեսին դիմակայելուն, մասնակցում են խոլստերինի մշակմանը և այլն:
Կեղևային շերտում արտադրվում են կորտիկոստերոիդներ, որոնք կարգավորում են ջրաաղային փոխանակությունը և անդրոգեններ,որոնք նպաստում են սեռական ֆունկցիայի կարգավորմանը ։
Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում և ուժեղացնում են սրտի կծկումները, բարձրացնում արյան ճնշումը, նպաստում են նյարդային համակարգի կարգավորմանը։
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ մակերիկամների սխալ գործունեության հետևանքով:
Մակերիկամների կեղևի թերֆունկցիայի արդյունքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մաշկը դառնում է բրոնզագույն, առաջանում է թուլություն և սրտխառնոց: Կեղևի գերակտիվության արդյունքում դիտվում է վաղ սեռահասունացում, իսկ մեծահասակների մոտ՝ երկրորդային սեռական հատկանիշների խախտումներ:
Միջուկային շերտի գերֆունկցիան բերում է սրտի աշխատանքի արագացման, արյան ճնշման բարձրացման:
Հաճախ հադիպում են հորմոն արտադրող նորագոյացություններ՝
Կեղևային շերտի (ալդոստերոմա,գլյուկոկորտիկոստերոմա, անդրոստերոմա,կորտիկոէստերոմա)և
միջուկային շերտի (ֆեոխրոմոցիտոմա, նեյրոբլաստոմա):
Ալդոստերոման-արտադրում է ալդոստերոն ,առաջացնում է Կոննի սինդրոմ:
Գլյուկոկորտիկոստերոման արտադրում է գլյուկոկորտիկոստերոիդներ ,առաջացնում է Իցենգո Կուշինգի սինդրոմ:
Անդրոստերոման ,արտադրում է անդրոգեններ ,առաջացնում է տղամարդկային տիպի երկրորդային սեռական հատկանիշներ:
Կորտիկոստերոման-արտադրում է կանացի հորմոններ և առաջ բերում կանացի սեռական հատկանիշներ:
Ֆեոխրոմոցիտոման և նեյրոբլաստոման արտադրում են ադրենալին և նորադրենալին և հետևաբար առաջացնում ճնշման բարձրացում:
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի:
- Մաշկի գույնի փոփոխություն,
- Ստրիաների առաջացում մաշկի վրա,
- Թուլություն,հաճախակի չհիմնավորված հոգնածության զգացում,
- Քաշի ավելացում,
- Բարձր զարկերակային ճնշում,
- Մազակալություն,
- Անպտղություն,
- Կանանց մոտ դ.ցիկլի խանգարում,
- Տղամարդկանց մոտ պոտենցիայի խախտում:
Ուզում եմ նաև նշել սուր անբավարարության նշանները ՝ ինքնազգացողության կտրուկ վատացում ,իջնում է զարկերակային ճնշումը , մարմնի ջերմաստիճանը ,հիվանդը գունատվում է,փսխման և փորլուծության հետևանքով ջրազրկվում է :Անհրաժեշտ է անհապաղ վերակենդանացման միջոցառումներ:
Խրոնիկ անբավարարության նշանները(Ադդիսոնի հիվանդություն) ՝ասթենիա,հիպոգլիկեմիկ կրիզներ,փսխման նոպաներ,ջրազրկում,անորեքսիա,մկանային թուլություն:Մաշկի գույնը կարող է փոխվել բաց դարչնագույնից մինչև մուգ բրոնզագույն:
Ինչպես նախապատրաստվել սոնոգրաֆիկ հետազոտության:
Հատուկ նախապատրաստում չի պահանջվում ,լավ վիզուալիզացվում են մակերիկամները երեխաների և նիհարների մոտ ,դժվար է հետազոտությունը կատարել արտահայտված ճարպային շերտ ունեցողների մոտ:
Խորհուրդ է տրվում լավ վիզուալիզացիայի համար հետազոտությունից առաջ սնունդ չօգտագործել:
Ինչ կտեսնենք մակերիկամների սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ:
ՈւՁՀ -ն հնարավորություն է տալիս տեսնել օրգանի չափսերը, տեղակայումը,կոնտուրները ,կեղևային և միջուկային շերտերի դիֆերենցացիան :Եթե կա շեղում նորմայից, մենք այն կտեսնենք:
Սոնոգրաֆիկ ամենից հաճախ հայտնաբերվում են նորագոյացությունները:
Ինչպիսին են մակերիկամների գոյացությունների սոնոգրաֆիկ պատկերը:
Սոնոգրաֆիկ հաճախ հանդիպող նորագոյացություններից է ադենոման,այն բարորակ է,կապսուլավորված ,հիմնականում միակողմանի են լինում ,իսկ մյուս կողմում առաջանում է օրգանի ատրոֆիա ,ունենում են դանդաղ աճ:
Լիպոման ,միելոման ունեն համասեռ ,հիպերէխոգեն ,հստակ կոնտուրներ:
Միելոլիպոմաների դեպքում արյունազեղումներ է լինում,հնարավոր է կալցիֆիկատների առկայություն:
Սովորաբար 4սմ-ից մեծ գոյացությունները չարորակ են համարվում(կարցինոմա, մետաստազ,լիմֆոմա) ,բացառություն կազմում է ֆեոխրոմոցիտոման :
Սոնոգրաֆիկ բացի չափից չարորակացման մասին կարող է հուշել անհարթ կոնտուրները ,ներուռուցքային դեգեներատիվ փոփոխությունները , շրջակա հյուսվածքների ընդգրկումը պրոցեսի մեջ:
Մետաստազները մակերիկամներում սոնոգրաֆիկ ավելի քիչ համասեռ են ի տարբերություն ադենոմաների և հաճախ կոնտուրները անհարթ են:
Մետաստազներ մակերիկամում կարող են առաջացնել բրոնխիալ կարցինոման , կրծաագեղձի քաղցկեղը ,մելանոման ,երիկամի քաղցկեղը,ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի չարորակ գոյացությունները:
Գունավոր դոպլեռ ռեժիմով լիպոման և ֆեոխրոմոցիտոման ունեն արտահայտված անոթավորում ,մետաստազների և կարցինոմայի անոթավորումը աղքատ է:
Հասարակ կիստաները սոնոգրաֆիկ անէխոգեն են ,հստակ կոնտուրներով ,բարակ պատերով և տեղակայված են երիկամների վերին բևեռում :
Որոնք են քիչ հանդիպող պաթոլոգիաները:
Նորածինների մոտ հիպոպլազիան, որը բերում է մակերիկամների անբավարարության և հադիսանում է վաղաժամ մահվան պատճառ:
Հավելյալ մակերիկամ կամ մակերիկամների միաձուլում ,սովորաբար առավել տեսանելի է (ԿՏ ,ՄՌՏ )շերտավոր հետազոտությունների ժամանակ :
Բնածին հիպերպլազիան,աուտոսոմ ռեցեսիվ ձևի գենետիկորեն փոխանցվող հիվանդություն է: Նկատվում է մաշկի գույնի մգացում, ցավեր փոքր կոնքի շրջանում ,աղջիկ երեխաների մոտ դ. ցիկլի ուշացում ,տղաների մոտ վաղաժամ սեռական հասունացում:
Սոնոգրաֆիկ երեխաների մոտ կտենենք մակերիկամի անհարթ կոնտուրներ, չափսերի մեծացում ,շերտերի դիֆերենցացիայի խախտում :
Ինֆեկցիոն ախտահարումերը մակերիկամերի ևս քիչ են հանդիպում, հիմնականում դրանք երկուսն են տուբերկուլյոզը և հիստոպլազմոսը և կարող են առաջացնել Ադդիսոնի հիվանդություն:
Բակտերիալ աբսցեսը ,առաջանում է հեմատոմայի, կիստայի բարդացման հետևանքով ,ինչպես նաև նորագոյացությունների նեկրոզից: Սոնոգրաֆիկ աբսցեսը սովորաբար հիպոէխոգեն է կամ անհամասեռ ,անհարթ կոնտուրներով, հնարավոր են կալցիֆիկատներ:
Ուրիշ ինչ խնդիրների դեպքում է ինֆորմատիվ մակերիկամերի սոնոգրաֆիան:
Արյունազեղումները մակերիկամնրում առաջանում են տրավմաների,օջախային փոփոխությունների հետևանքով և հակակոագուլյանտների ընդունումից:
Փոքր չափսերի արյունազեղումները սովորաբար ներծծվում են և հիվանդը գանգատներ չի նշում:
Մեծ չափսերի դեպքում հնարավոր է մակերիկամի կապսուլայի պատռում ,որի հետևանքով էլ արյունը անցնում է ետորովայնամզային տարածություն:
Նոր ձևավորված հեմատոման սոնոգրաֆիկ տեսնում ենք անէխոգեն կամ հիպոէխոգեն,հիպերէխոգեն արտահայտված կապսուլայով ,ժամանակի հետ այն դառնում է ավելի անհամասեռ:
Կապսուլայի վնասումը ,մեծ չափսերի արյունազեղումները բերում են մակերիկամների սուր կամ խրոնիկ անբավարարության :
Մակերիամը փոքր գեղձ է ,(ընդհամենը կշռում է մոտ 8 գր,միասին 15-16գր) սակայն մասնակցում է ավելի քան 30 հորմոնների սինթեզին, կարգավորում է օրգանիզմի կենսագործունեության համար կարևորագույն պրոցեսները և անգամ չնչին խախտումը կարող է զգալի հետևանքներ առաջացնել:
«ԻՆՎԻՏՐՈ» լաբորատոր ախտորոշիչ կենտրոն
Կարին Աղալարյան, սոնոգրաֆիստ
+374 93 03 60 00
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն